«Ծրագրի բյուջեն ավելացնել ևս 300 մլն դրամով». սոցիալական հարցերի նախարար
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը գերազանցել է կառավարության կանխատեսումները։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նրա խոսքով, 2023թ-ի համար հատկացված բյուջեն արդեն սպառվել է, և անհրաժեշտություն է առաջացել ծրագրի բյուջեն ավելացնել ևս 300 մլն դրամով։
«Ծրագրի շրջանակում այս տարվա համար նախատեսված և հաստատված բյուջեն կազմում է 1 մլրդ 291 մլն դրամ, որը համամասնորեն բաշխվել է ըստ եռամսյակների։ Սակայն ծրագիրը շարունակում է գրանցել բարձր դիմելիություն, և միայն ապրիլի 30-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 957 շահառու, վճարվել է շուրջ 643 մլն դրամ։ Եվս 320 շահառուի հայտ բավարարվել է, և սպասում է վճարումն, որի ընդհանուր գումարը կազմում է 300 մլն դրամ»,– հայտնել է նախարարը։
Մկրտչյանը նաև տեղեկացրել է, որ ծրագրի մեկնարկից` 2021թ–ից ի վեր, դրանից օգտվել է 6 409 շահառու` 4 մլն 345 մլն դրամի շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Եր...
Արցախից տարածվող տեսանյութը հին է. Инфотека 24
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որում ադրբեջանական զինված զավթիչները, ուղևորվելով Արցախի Մարտունու շրջանի տարածք, ահ...
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ տեղամաս՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքին
«Կամավորական շարժում» ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Հանուն Արցախի» Կոռնիձորի մատույցներում տեղի ունեցող հանրահավաքին մի...