ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զինծառայողների հիփոքեթային վարկավորման ծրագրի 5%-ը կվճարի պետությունը». Պապիկյան
Հայաստանի կառավարության որոշմամբ բարեփոխվում են սպայական և ավագ սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների՝ մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի պայմանները:
Ինչպես տեղեկացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ըստ գործող որոշման՝ տարեկան նախատեսվում է 500 տեղ, սակայն դիմորդների թիվն անցնում է 1000-ը. «Այս տարվա դիմող զինծառայողների թիվը 1111 է։ Այս որոշման նախագծով բոլոր մասնակիցները, նաև նրանք, որոնք վիճակահանությամբ չէին կարողացել ստանալ վարկավորման իրավունք, նույնպես օգտվում են ծրագրից»։
Նախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակներում առաջնային շուկայից բնակարան կամ առանձնատուն ձեռք բերելու համար վարկի տոկոսադրույքը սահմանվում է 11%, որից 5%-ը սուբսիդավորվում է պետության կողմից, իսկ մնացած գումարը զինծառայողը հնարավորություն է ունենալու ետ ստանալ վճարված եկամտահարկի հաշվին. «Երկրորդային շուկայից բնակարան կամ առանձնատուն ձեռք բերելու կամ կառուցելու համար վարկի տոկոսադրույքը սահմանվում է 13%, որից 5%-ը սուբսիդավորվելու է պետության կողմից»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշվել է անել այնպես, որ ով դիմել է այս տարի, չմերժվի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Աշոտ Փաշինյանը նստում մեքենան
ՀՀ քրեական օրենսգրքի 191 -րդ հոդվածը (մարդուն առևանգելը)պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար,որը կատար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գայանե Հակոբյանը կալանավորվեց. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 20-ին, հրապարակում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «1 ժամը դարձավ 2, 3, 4»․ ի՞նչու լրագրողները չմեկնեցին Ստամբուլ․ «FlyOne Armenia»-ն պարզաբանում է
«Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով այսօր մի խումբ լրագրողներով պետք է մեկնեինք Ստամբուլ՝ լուսաբանելու ընտրությունները: Սակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կոյուղաջրերը լցվել են մայթերն ու շենքի նկուղները». Մուրացան փողոցի բնակիչ
Երևանի Մուրացան փողոցի գլխավոր կոյուղին խցանված է ու դրա պատճառով բոլոր դիտահորերը մինջև վերև լցաված են, պարունակություն...