«ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Ճապոնիան ցանկացած միջոցներով, այդ թվում՝ միջուկային». Բայդեն
«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ Հիրոսիմայում երկկողմ հանդիպում է կայացել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև: Սպիտակ տան ղեկավարը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել Ճապոնիան ցանկացած միջոցներով, այդ թվում՝ միջուկային: Այս մասին հաղորդում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը:
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցության, Ճապոնիա-ԱՄՆ դաշինքի զսպման և արձագանքման կարողությունների ամրապնդման վերաբերյալ:
«Նախագահ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը Ճապոնիայի պաշտպանությանը՝ Փոխադարձ համագործակցության և անվտանգության պայմանագրին համապատասխան, բոլոր հնարավորություններով, այդ թվում՝ միջուկային», - ասվում է հայտարարության մեջ։
Կողմերը նաև համաձայնել են շարունակել սերտ համագործակցությունը Չինաստանին առնչվող հարցերի վերաբերյալ: Նրանք նաև կրկնել են Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության կարևորությունը:
ԱՄՆ ղեկավարը նաև ողջունել է Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև հարաբերությունների լավացումը: Բայդենը և Կիսիդան համաձայնել են, որ կշարունակեն Հարավային Կորեայի հետ միասին աշխատել Հյուսիսային Կորեայի լիակատար ապամիջուկայնացման ուղղությամբ՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի:
G7-ի գագաթնաժողովը Հիրոսիմայում կանցկացվի մայիսի 19-21-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք գագաթնաժողովին ընդառաջ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել: Հիրոսիմայում կարգուկանոնը կապահովի ոստիկանության շուրջ 24 հազար աշխատակից։ 140 հանրակրթական հաստատություններ ժամանակավորապես կփակվեն։ Մինչև երկուշաբթի աշխատանքը դադարեցրել է Ճապոնիայի խոշոր ավտոարտադրողներից մեկը՝ Mazda Motor գործարանը։ Սահմանափակումները կվերաբերեն նաև զբոսաշրջիկներին:
Նմանատիպ հոդվածներ
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
ՀՀ -ը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը,...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...