Զելենսկին տեսաուղերձով շնորհակալություն է հայտնել երկնքի բոլոր պաշտպաններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Ռեյկյավիկում (Իսլանդիա) մեկնարկած Եվրոպայի խորհրդի չորրորդ գագաթնաժողովի բացման նիստում։ Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին պայքարում ցուցաբերած աջակցության համար և կոչ է արել Մոսկվայում ռազմական հանցագործների համար հատուկ տրիբունալ կազմակերպել։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկնքի բոլոր պաշտպաններին։ 18 հրթիռներից 18-ը խոցվել է։ Ահա թե ինչու ենք մենք անընդհատ աշխատում այցելությունների վրա, որոնք կբերեն ավելի շատ հնարավորություններ, ավելի շատ զինամթերք ու պաշտպանիչ համակարգեր:
Կրկին ու կրկին շնորհակալություն եմ հայտնում աշխարհի մեր բոլոր գործընկերներին, ովքեր օգնեցին մեր երկրին համապատասխան հակաօդային պաշտպանության համակարգերով: Մենք նաեւ պետք է հիշենք, թե որքան ջանք է պահանջվում, որպեսզի ստանանք նման զենք: Որքան ժամանակ, էներգիա, վեճեր, հանդիպումներ և տեղեկատվական աշխատանքներ մեզ թույլ տվեցին կառուցել այդպիսի հակաօդային պաշտպանության համակարգ: Դա հսկայական աշխատանք է», - ասել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...