Ռուսաստանում տարվա ընթացքում ժամկետանց պահեստամասերով 2000 չվերթ է կատարվել
2022 թվականին Ռուսաստանում, արևմտյան պատժամիջոցների պատճառով, ավելի քան երկու հազար թռիչք է իրականացվել ժամկետանց պահեստամասերով հագեցած ինքնաթիռներով, երեքշաբթի օրը՝ մայիսի 16-ին, Պետդումայի տրանսպորտի հարցերով կոմիտեի նիստում ասաց Ռոստրանսնադզորի ղեկավար Վիկտոր Բասարգինը։ Նրա ելույթի ձայնագրությունը եղել է «Կոմերսանտ»-ի տրամադրության տակ։
Բասարգինը չի հստակեցրել՝ խոսքը վերաբերում է կոմերցիոն, թե բոլոր տեսակի օդային ճանապարհորդություններին։ Ըստ «Կոմերսանտ»-ի՝ 2022 թվականին օդային երթեւեկության կառավարման պետական կորպորացիայի վերահսկիչները սպասարկել են 1,4 միլիոն չվերթ, այդ թվում՝ տարանցիկ և միջազգային։ Նախորդ տարիներին քանի՞ թռիչք է կատարվել ժամկետանց պահեստամասերով ինքնաթիռներով, Բասարգինը չի ասել։
Խոշոր ավիաընկերություններից «Կոմերսանտի» զրուցակիցները հերքել են «ժամկետանց պահեստամասերի» օգտագործումը։
Նմանատիպ հոդվածներ
Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի առերեսումն ավարտվել է. փաստաբան
Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի առերեսումն ավարտվել է։ Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց Գայանե Հակոբյանի փաստաբ...
Գործարարի կինը դատարանին խնդրում է թույլ տալ վճարել Հովիկ Աբրահամյանի որդուց գնված առանձնատան համար
Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 16-ին շարունակվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխա...
Ակտ չգրելու դիմաց քաղաքացուն ստիպել է իր համար կոշիկ գնել. ԶԼՄ
Պարզվում է՝ մերօրյա պարեկները ոչ թե վկայականի մեջ դրած թաքուն փող են վերցնում, այլ՝ կաշառքն ընդունում են նոր ձեւերով. «Բ...
ՆԳ նախարարը և ոստիկանապետը ոստիկանական ուժեր են ուղարկել Սյունիք․ որն է պատճառը․ ԶԼՄ
Այսօր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականով և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ա...