Քարդաշյաններին չեն ընդօրինակելու․ Ստալոնեն ընտանեկան հեռուստաշոու է սկսում
Ամերիկացի աշխարհահռչակ կինոաստղ Սիլվեսթր Ստալոնեն հեռուստաշոու է սկսում իր ընտանիքի անդամների հետ։
«Ստալոնեի ընտանիքը» կոչվող շոուն ներկայացնող թրեյլերում նա հատուկ նշել է, որ Քարդաշյաններին չեն ընդօրինակելու։
«Կարծում եմ՝ Քարդաշյանները փայլուն էին և շատ օրիգինալ, ինչ նրանք անում էին։ Մենք գնալու ենք այլ ճանապարհով, ամենակարևորն այն է, որ չես փորձում ինչ-որ մեկին կրկնօրինակել։ Նրանք ովքեր են, մենք ովքեր ենք, և դա այն է, ինչը հանդիսատեսին բազմազանություն է հաղորդում», - ասել է Սիլվեսթր Ստալոնեն։
Ամերիկահայ Քիմ Քարդաշյանի և նրա քույրերի հեռուստաշոուն շարունակվել է ավելի քան 13 տարի։ Նա ցուցադրել էր նաև քույրերի հետ հայաստանյան այցելությունը 2015 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Բրյունետը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Rest of World vote քվեարկության արդյունքով
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի պատմության մեջ առաջին անգամ այս տարի քվեարկելու հնարավորություն էր տրվել նաև այն երկրների...
Ալլա Պուգաչովան Ռուսաստանում փակեց իր վերջին բիզնեսը
Երգչուհի Ալլա Պուգաչովան լուծարել է Ռուսաստանում իր վերջին բիզնեսը։ Հստակեցվում է, որ արտիստն այժմ այլևս չի համագործակցո...
Եվգենի Պետրոսյանը՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվելու տեղեկությունների մասին
Հումորիստ Եվգենի Պետրոսյանը Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում մեկնաբանել է մամուլում հայտնված այն տեղեկությունը,...
Քարդաշյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է տեղադրել և կից գրառում կատարել
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Քիմ Քարդաշյանը սոցկայքի իր էջում լուսանկար է տեղադրել Ծիծեռնակա...