Լեհաստանը գաղտնի կոչ է անում Զելենսկուն դադարեցնել հակամարտությունը
Եվրոպական մի խումբ պետություններ՝ Լեհաստանի գլխավորությամբ, գաղտնի կոչ են անում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դադարեցնել հակամարտությունը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ամերիկացի լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը, ով հաղորդագրությունը տեղադրել է իր կայքում։ Փոխանցում է tass.ru-ն:
«Այս խմբավորումը գլխավորում է Լեհաստանը, նա գաղտնի կոչ է անում Զելենսկին գտնել հակամարտությունը դադարեցնելու ուղի, նույնիսկ եթե դրա համար պահանջվի հրաժարական»,- գրել է նա՝ նշելով, որ այդ խմբավորումը ներառում է Բալթյան և Արևելյան Եվրոպայի երկրները. մասնավորապես Հունգարիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան։ Հերշի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը համաձայն չէ սրան եւ սկսում է կորցնել հարեւանների աջակցությունը։
Ինչպես նշում է Հերշը, հիմնական պատճառներից մեկը, թե ինչու են եվրոպական երկրները ցանկանում վերջ տալ հակամարտությանը, «հինգ միլիոնից ավելի ուկրաինացիներն են», որոնց ընդունել են հարևան երկրները։ «Տարածաշրջանային փախստականների ճգնաժամը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ համաձայնագիր ձեռք չի բերվել»,- նշում է լրագրողը։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ անցյալ տարվա փետրվարի 24-ից այս տարվա մայիսի 2-ը Ուկրաինայից հարեւան երկրներ է ժամանել 20 922 328 մարդ։ Միաժամանակ հակառակ ուղղությամբ սահմանը հատել է 12 272 076 մարդ։ Փախստականների մեծ մասին ընդունել է Ռուսաստանը։
Նմանատիպ հոդվածներ
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...