Բաքուն «հետկոնֆլիկտային կարգավորման օրակարգ է առաջարկել». Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ռեյկյավիկում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովում ունեցած ելույթում անդրադառնալով կրկին ադրբեջանական քարոզչական թեզերն է հնչեցրել՝ հայտարարելով, թե ԼՂ-ի հակամարտությունն ավարտվել է։
«Ղարաբաղյան հակամարտության ավարտը հնարավորություններ և իրական հեռանկարներ է ստեղծել խաղաղության հաստատման, կայունության ամրապնդման, խաղաղ համակեցության և հաշտեցման ապահովման, տնտեսական զարգացման և համագործակցության մեջ ներդրումներ կատարելու համար։ Մենք հավատարիմ ենք «Ղարաբաղի տարածաշրջանում» ապրող էթնիկ հայերին Ադրբեջանի քաղաքական, իրավական, տնտեսական և սոցիալական կյանքին՝ որպես իրավահավասար քաղաքացիների վերաինտեգրմանը»,- ասել է Բայրամովը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, թե
Բաքուն «հետկոնֆլիկտային կարգավորման օրակարգ է առաջարկել»։
«Երկու կողմերն էլ բանակցում են երկկողմ համաձայնագրի տեքստի շուրջ, որը կդառնա միջպետական հարաբերությունների հիմքը՝ հիմնված փոխադարձ ճանաչման և ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միմյանց պետական սահմանների անձեռնմխելիության վրա»,- ասել է Բայրամովը՝ նշելով, որ չնայած վերջին ամիսներին անցկացված մի շարք բանակցություններին՝ առաջընթացը դեռ չի համապատասխանում Բաքվի ակնկալիքներին:
Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում միջազգային հանրության ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ի դեպ, Բայրամովն այդպես էլ չի նշել, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Նմանատիպ հոդվածներ
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...