Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աշոտ Փաշինյանը ներողություն խնդրեց ու ասաց, որ իր ծնողները թուրք են». զոհվածի մայր

Mariam Z.

Ես չեմ կարծում, որ սա պատահականություն է, ես այստեղ միտում եմ տեսնում: Այս մասին լրագրողնեորի հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, պատմելով վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի մասին:

 

«Փաշինյանի տղան որ մոտենա այնտեղ, պարզ է՝ պետք է մոտենանք, խոսենք, անպատվենք, չգիտեմ՝ ոնց հայտնվեց, բայց կարծում եմ՝պատահական չէր: Ինքը ներողություն է խնդրել իր ծնողների արածների համար, ասել է, որ ոչ մի բան իրենց փոխարեն չի կարող ասել, նաեւ ասել է՝ «իմ ծնողները թուրք են», նաեւ ասել է, որ տնից դուրս է եկել, նրանց հետ կապ չունի»,- ասել է նա:

 

Նշենք, որ այս պահին էլ զոհված զինծառայողների ծնողները հավաքվել են ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ, իրավիճակը լարված է:

 

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ձերբակալվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու ենթադրյալ փորձի հիմքով։ Նրանք տեղափոխվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունք։
 

Իր հերթին ՔԿ-ից հայտնել են, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
 

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնել է, որ զոհվածների ծնողները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։
 

«Որդիների կանչ» ՀԿ-ն մանրամասներ է հայտնել միջադեպի մասին, ըստ որի. «Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից»։
 

Այս պահին ծնողները ձերբակալվել են ու տարվել Շենգավիթի քննչական բաժին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250