ԵՄ դեսպանը կոչ է անում հավելյալ գումար չվճարել դեսպանատանը ժամ վերցնելու համար
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը քաղաքացիներին հորդորում է չվճարել Շենգենյան վիզա ստանալու նպատակով ԵՄ անդամ երկրների դեսպանատներում ազատ ժամ վերցնելու համար։ Նա այդ մասին հայտարարեց ասուլիսի ժամանակ։
«Ինձ շատ հստակ հասել են տեղեկություններ, որ բազմաթիվ տուրիստական գործակալություններ ազատ ժամերը ամրագրում են, և այդ է պատճառը, որ նման իրավիճակ է այսօր, սա խնդիր է, ու այս ուղղությամբ պետք է աշխատել»,– ասել է Եվրամիության պատվիրակության ղեկավարը։
Վիկտորինը վստահեցրել է, որ արդեն քայլեր են արվում` որոշ ԵՄ անդամ երկրների դեսպանատներ արդեն փոխել են իրենց ընթացակարգը, օրինակ` Գերմանիան ու Լիտվան։
Նա նշել է, որ իրավիճակը բարդ է, բայց ՀՀ ԱԳՆ–ի և ԵՄ անդամ երկրների հետ աշխատելով` վիզաների տրամադրման գործընթացը բարելավել հնարավոր է։
Նշենք, որ շենգենյան վիզա ստանալու հերթերը մեր երկրում վերջին ամիսներին ավելացել են։ Վիզաների աջակցման կենտրոն դիմողները երբեմն ստիպված են մի քանի ամիս սպասել, որպեսզի ազատ պատուհան լինի։ Օրինակ` Իտալիայի դեսպանատուն դիմելու համար այս պահին մինչև հոկտեմբեր ազատ պատուհան չկա։
Արդեն տոմս ունեցող և վիզայի կարիք ունեցող զբոսաշրջիկներին առաջարկում են հավելյալ վճարել հերթն «առաջ գցելու» համար։ Վճարը կախված է նրանից, թե վիզան որքան շտապ է հարկավոր, սկսվում է 15.000 դրամից ու հասնում 50.000 դրամի։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Եր...
Արցախից տարածվող տեսանյութը հին է. Инфотека 24
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որում ադրբեջանական զինված զավթիչները, ուղևորվելով Արցախի Մարտունու շրջանի տարածք, ահ...