Թուրքիայում կրկին արգելափակվել է ազատ խոսքի արտահայտման հարթակներից մեկը
Թուրիայում գործող Ekşi Sözlük առցանց բառարանը, որը յուրահատուկ հարթակ է ազատ մտքեր արտահայտելու համար, մայիսի 14-ի Թուրքիայի համապետական ընտրություններից 1 օր առաջ կրկին արգելափակվել է։
Այս մասին հայտնել է Թուրքիայի Խոսքի ազատության ասոցացիան (İfade Özgürlüğü Derneği), որը հետևում է Թուրքիայում արգելափակված կայքերին, նորություններին և սոցիալական մեդիայի բովանդակությանը, փոխանցում է Ermenihaber-ը:
Խոսքի ազատության ասոցացիայի հրապարակման մեջ մասնավորապես նշվել է, որ Ekşi Sözlük-ի նոր դոմենը` eksisozluk2023.com, Անկարայի 6-րդ քրեական դատարանի որոշմամբ կրկին արգելափակվել է։
Ավելի քան 400 հազար բաժանորդ ունեցող Ekşi Sözlük անունով հայտնի առցանց հարթակի հիմնական դոմենը փակվել էր Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի օրերին՝ փետրվարի 21-ին՝ «ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության» հիմնավորմամբ։
Բառարանի արգելափակումը քննադատել էին գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Ք․Քըլըչդարօղլուն, Ստամբուլի քաղաքապետ Է․ Իմամօղլուն և այլ ընդդիմադիր գործիչներ։ «Ամենակրիտիկական ժամերին փակեցին Twitter-ը, չկարողացա լսել օգնության կոչերը։ Հիմա էլ կտրեցին բառարանի ձայնը»,-գրել էր Քըլըչդարօղլուն՝ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությանը հորդորելով ձեռքերը հեռու տանել Ekşi Sözlük-ից։
Նմանատիպ հոդվածներ
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Եր...
Արցախից տարածվող տեսանյութը հին է. Инфотека 24
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որում ադրբեջանական զինված զավթիչները, ուղևորվելով Արցախի Մարտունու շրջանի տարածք, ահ...