«Ստիպված ենք արդեն ինքնուրույն քայլեր ձեռնարկել»․ Տիգրան Պետրոսյան
Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների խախտման ֆոնին Հայաստանի ղեկավարը պետք է պահանջի այդ փաստաթղթի կետերի կատարումը, այլ ոչ թե գնա ու այդ նույն խախտողի հետ փորձի այլ պայմանագիր կնքել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում «Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի» ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
«Այս ամենի անտրամաբանությունը կրկնապատկվում է Հայաստանի սահմանին տիրող վիճակով։ Գնահատական չեմ ուզում տալ, սակայն ստիպված ենք արդեն ինքնուրույն քայլեր ձեռնարկել՝ այս վիճակից դուրս գալու համար։
Այդ կապակցությամբ օրերս Հակաճգնաժամային խորհրդի անդամներով կրկին հանդիպել ենք ռուս խաղաղապահների հրամանատարության հետ՝ քննարկել ստեղծված իրավիճակը։ Լենցովը իր հերթին հաստատեց, որ ինքը լիազորված չէ քաղաքական հարցեր քննարկել և ճիշտ կլինի նման հարցերը քննարկել այլ դաշտում։
Այդ առումով հակաճգնաժամային խորհրդի կողմից քայլեր են ձեռնարկվում՝ հանդիպում կազմակերպել ՌԴ պետական օղակների ու քաղաքական
դաշտի ներկայացուցիչների հետ, քննարկել և լուծումներ գտնել այս ճգնաժամից դուրս գալու համար։
Արցախը քաղաքական օբյեկտից պետք է վեր ածվի քաղաքական սուբյեկտի»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Եր...
Արցախից տարածվող տեսանյութը հին է. Инфотека 24
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որում ադրբեջանական զինված զավթիչները, ուղևորվելով Արցախի Մարտունու շրջանի տարածք, ահ...