Իսրայելը վերաբացել է անցակետերը Գազայի հետ սահմանին
Իսրայելը կիրակի օրը վերաբացել է հսկիչ-անցագրային կետերը Գազայի հատվածի հետ սահմանին։ Փոխանցում է tass.ru-ն հղում անելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
Դա տեղի է ունեցել պաղեստինյան անկլավում հրադադարից հետո, որտեղ մայիսի 9-ից իսրայելական բանակը իրականացնում է «Վահան և նետ» գործողությունը՝ հարվածելով «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման թիրախներին, որոնք հրթիռներ են արձակել Իսրայելի տարածք։
Իսրայելի պաշտպանության նախարարությունը վերաբացել է Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին գտնվող Քերեմ Շալոմ և Էրեզ անցակետերը։
Գազայի արմատականները հինգ օրվա ընթացքում ավելի քան 1200 հրթիռ են արձակել Իսրայելի վրա, ըստ The Times of Israel-ի, իսկ իսրայելական բանակը պատասխան հարված է հասցրել անկլավում գտնվող մոտ 350 թիրախների։
Նմանատիպ հոդվածներ
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Եր...
Արցախից տարածվող տեսանյութը հին է. Инфотека 24
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որում ադրբեջանական զինված զավթիչները, ուղևորվելով Արցախի Մարտունու շրջանի տարածք, ահ...