
Զելենսկիին թույլ չեն տվել ելույթ ունենալ Եվրատեսիլի եզրափակչում

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) մերժել է Վլադիմիր Զելենսկու խնդրանքը, ով ցանկանում էր տեսաուղերձով հանդես գալ Եվրատեսիլի եզրափակչում, գրում է Times-ը՝ վկայակոչելով ասոցիացիայի ներկայացուցչին։
Եվրոպական հեռարձակողների միությունը «Եվրատեսիլ 2023»-ը 2022 թվականին մրցույթում հաղթած Ուկրաինայի տարածքից տեղափոխել է բրիտանական Լիվերպուլ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Միաժամանակ Ուկրաինայի ներկայացուցիչը անմիջապես դուրս կգա մրցույթի եզրափակիչ, որը կանցկացվի մայիսի 13-ին։
EBU-ն Եվրատեսիլն անվանել է միջազգային ժամանցային շոու, որի հիմնաքարերից մեկը միջոցառման ոչ քաղաքական բնույթն է։
«Այս սկզբունքն արգելում է մրցույթի շրջանակներում քաղաքական կամ նմանատիպ հայտարարություններ անելը: Եվրատեսիլյան հանդիսատեսի հետ խոսելու խնդրանքը, թեև արված է գովելի մտադրություններով, ցավոք չի կարող բավարարվել»,- ասված է հաղորդագրության մեջ: