Հասարակություն Կարևոր

Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի. Հովհաննես Հարությունյան

Unknown 309 դիտում
Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի. Հովհաննես Հարությունյան

Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, քանի որ պաշարները սպառվում են։ Այս մասին  ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնել է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

 

«Կազմակերպությունը նախատեսել էր դադարեցնել աշխատանքները դեռ անցած տարի աշնանը, բայց մենք բանակցեցինք և պնդեցինք, որ աշխատողներին պահեն մինչև այս տարի ամառ, որից հետո պետք է սկսեին կրճատումները»,–նշել է  փոխնախարարը։

 

Ըստ նրա`  այս պահին էլ աշխատակիցները շարունակում են աշխատավարձ ստանալ` չնայած այն բանին, որ հարկադիր պարապուրդում են։ Հարությունյանը նշեց նաև, որ տնտեսվարողը հավաստիացրել է` կրակոցները հանքի փակ եղանակով աշխատանքներին չեն խանգարի։ Ինչ վերաբերում է բաց հանքին, ապա այնտեղ մնացել են, մոտ մեկ ամսվա աշխատանքներ։

 

«Այս պահին տնտեսվարողը աշխատակիցների շրջանում որոշակի ընտրություն է կատարում ըստ մասնագիտությունների, տարիքի և այլնի։ Կրճատման ենթակա, բայց կարևոր գիտելիքներ ունեցողների համար տնտեսվարողը բանակցում է այլ տնտեսվարողների հետ, որպեսզի այդ աշխատակիցները տեղափոխվեն մեկ այլ հանք»,– նշել  է  Հովհաննես Հարությունյանը։

 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250