Պենտագոնը կուժեղացնի ռազմական ներկայությունը Պարսից ծոցում՝ Իրանի գործողությունների պատճառով
Պենտագոնն ուրբաթ ավելի ուշ կհայտարարի մի շարք քայլերի մասին, որոնք ուղղված են Ծոցի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ամրապնդմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Պենտագոնը կավելացնի իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում», - Քիրբիի խոսքերն են մեջբերում ամերիկյան լրատվամիջոցները։
Նա նշել է, որ նման որոշում է կայացվել «առևտրային նավերի դեմ Իրանի կողմից կրկնվող սպառնալիքների պատճառով»։
Միևնույն ժամանակ, Քիրբին նշել է, որ Միացյալ Նահանգները Թեհրանի հետ հարաբերություններում հակամարտության կամ էսկալացիայի չի ձգտում։
Մայիսի սկզբին Իրանը Հորմուզի նեղուցում կալանել էր Պանամայի դրոշի տակ գտնվող նավթատարը, իսկ ապրիլի վերջին՝ Օմանի ծոցում գտնվող Մարշալյան կղզիների դրոշի տակ գտնվող նավթատարը։ Երկու կալանավորված տանկերն էլ խարսխված են Բանդար Աբաս նավահանգստային քաղաքի ափերի մոտ:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...
ՊՆ-ն հայտնել է այսօր զոհված զինծառայողի անունը
Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողն է...
Հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 21:40-ի դրութ...