«Ադրբեջանցիները ՀՀ տարածքում բետոնե լայն ճանապարհներ, բունկերներ են կառուցում». Թաթոյան
Գիտենք, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածքներ եւ ակնհայտ է, որ դուրս գալու մտադրություններ չունեն: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսում նշել է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` ներկայացնելով Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։
«Որքան էլ խոսեն դելիմիտացիայի, միջազգային սկզբունքների մասին, իրենց գործողությունները բոլորովին այլ բանի մասին են խոսում: Նրանք ամրացած են Հայաստանի սահմանից ներս գտնվող տարածքներում: Օրինակ, ես 2-3 ամիս առաջ էի Սյունիքի մարզում եւ 10 օր առաջ էի գնացել, տարբերությունն ակնհայտ է, թե ինչպես են նրանք ամրանում Հայաստանի ինքնիշխան տարածքում:
Սյունիքի Ներքին Հանդ գյուղի վարչական տարածքում դիրքեր են դրել, մի քանի ամիս առաջ մի փոքր շինություն էին կառուցել, մի քանի ամիս հետո արդեն մեծ շինություններ, ենթակառուցվածքներ, ճանապարհներ: Նույնը մենք արձանագրել էինք սեպտեմբերի 13-14-ից հետո Ջերմուկի տարածաշրջանում, մի քանի ամիս հետո անգամ բետոնե լայն ճանապարհներ էին կառուցում, բունկերներ եւ այլն»,-ասել է Թաթոյանը:
Նա ընդգծել է, որ ադրբեջանցիները նպատակ ունեն խաղաղ բնակչության կյանքն անհնար դարձնել, որ ստիպեն մարդկանց հեռանալ, ինչը այսօր տեսնում ենք նաեւ Արցախում. «Մարդկանց զրկում են ջրից, աղբյուրները հատուկ զավթում են, մարդիկ չեն կարողանում օգտագործել իրենց հողերը, արոտավայրերը: Ամեն մետր հողի հետեւում կանգնած են մարդիկ, ընտանիք, մարդկային ճակատագրեր»:
Նմանատիպ հոդվածներ
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
Անվճար սնունդ չեն տվել, վաճառել են. ավիաընկերության ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը․ «Հետք»
Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։...
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...