«Ադրբեջանցիները գրեթե ամեն տեղ ականներ են տեղադրում և զավթում են հայկական հողերը»․ Թաթոյան
Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի գյուղերում ականներ են տեղադրում, ինչի հետևանքով հայ գյուղացիներից շատերի կենդանիները սատկում են։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` ներկայացնելով Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։
Նշենք, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանը շարունակում է նոր ականներ տեղադրել և հրաժարվում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց։
«Ադրբեջանցիներն ագրեսիվ ապատեղեկատվություն են տարածում։ Այն, ինչ իրենք են անում, «գցում են» հայկական կողմի վրա ու ագրեսիայի հիմքեր են ստեղծում։ Դրանցից ամենավառ օրինակն ականների տեղադրման հարցն է։ Մենք խոսում ենք մարդկանց հետ և պարզ է դառնում, որ ադրբեջանցի զինծառայողները գրեթե ամեն տեղ ականներ են տեղադրում, քանի որ կենդանիներ են սատկում ականների պայթյուններից, մարդիկ էլ չեն կարողանում օգտագործել իրենց հողերը։ Ադրբեջանական զինծառայողները բացի նմանատիպ քայլերի դիմելուց, նաև պարզապես զավթել են հայկական հողերը, արոտավայրերը, տները»,– նշեց Թաթոյանը։
Նրա խոսքով` ակնհայտ է դառնում, որ Բաքուն այդ տարբերակով փորձում է հայաթափել այդ հատվածները։
Հիշեցնենք` դեռ 2022 թվականին Արարատ Միրզոյանն անդրադարձել էր Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել։
Նա արձանագրել էր, որ այդ ականները ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ իր կողմից 2021-22 թթ օկուպացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում և փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով:
Նմանատիպ հոդվածներ
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
Անվճար սնունդ չեն տվել, վաճառել են. ավիաընկերության ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը․ «Հետք»
Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։...
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...