ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական զինված հանցագործների անօրինական տեղակայումները՝ ապացույցներով․ Թաթոյան
Ադրբեջանական զինված հանցագործների անօրինական տեղակայումները ապացույցներով ենք հիմնավորել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի այս տարածքում անօրինական տեղակայված ադրբեջանական դիրքերից են նաև կրակում մեր գյուղերի հարևանությամբ, վիրավորում պատճառում մեր զինվորներին, որոնք պաշտպանում են մեր գյուղերն ու քաղաքները»,- գրել է Թաթոյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապոկալիպտիկ կադրեր գիշերային Բախմուտից․ «Վագների» ուժերը «Գրադ» են կիրառել․ թելեգրամյան ալիքներ
Համացանցում տարածվել են կադրեր գիշերային Բախմուտից (Արտյոմովսկ), որը այրվում է կրակի մեջ։ Ռուսալեզու թելեգրամյան ալ...
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմը ունի 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...