«Նկատողություն»՝ դատախազի նկատմամբ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Արմավիրի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:
Մասնավորապես, Արմավիրի մարզի դատախազի տեղակալը, N քրեական գործով (վարույթով) մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, դատախազական ներգործության միջոցներ չի ձեռնարկել նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումներ թույլ չտալու, անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունները ժամանակին կատարելու ուղղությամբ, ինչի հետևանքով, վարույթն իրականացնող մարմինը տևական ժամանակ դրսևորել է անգործություն:
Դրանից բացի, որպես հսկող դատախազ պատասխանատու լինելով քրեական հետապնդման հարուցման իրավաչափության համար՝ շուրջ երկու ամիս քրեական վարույթով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացած լինելու պայմաններում որոշում չի կայացրել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը փոխելու վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...