Կրկին երկրաշարժ Թուրքիայում․ ինչ է հայտնի
Թուրքիայի Քահրամանմարաշ մարզում, այսօր Երևանի ժամանակով 18:57-ին տեղի է ունեցել 4.0 մագնիտուդի երկրաշարժ:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնը հայտնում է, որ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Գյոկսունից 10.4 կիլոմետր արևելք՝ 11.5 կիլոմետր խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ Քահրամանմարաշում և հարևան շրջաններում, փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 51 հազար մարդ, ավելի քան 107 հազար բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ավերվել է մոտ 345 հազար և վնասվել է մոտ 4 միլիոն շինություն:
Հարևան Սիրիայում այդ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 8 հազար 476 և վնասվածք է ստացել ավելի քան 14 հազար 500 բնակիչ:
Նմանատիպ հոդվածներ
Շիրակում զգեստապահարանը ընկել է 5-ամյա աղջնակի գլխին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ԶԼՄ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին մայիսի 20-ին ահազանգ է ստացվել «Գյումրու մոր և մանկան ավստրիա...
Երկրաշարժ՝ Թուրքիա-Իրան սահմանին․ զգացվել է նաև Երևանում և երկու մարզերում
Մայիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20։17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Գյումրիում երիտասարդը փորձել է պայթեցնել ոստիկանության Մուշի բաժինը
Գյումրիում երիտասարդ տղամարդը մտել է ոստիկանության Մուշի բաժին և փորձել պայթեցնել շենքը։ Տեղեկությունը հայտնում է Sputni...
Ջրանցքից դուրս է բերվել տղամարդու դի
Մայիսի 12-ին, ժամը 15։43-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տարոնիկ գյուղի թ...