Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով այնտեղ է` դիտելու Կոնյա քաղաքում անցկացվող Anatolian Eagle-2023 միջազգային զորավարժությունները։
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Հասանովը կմասնակցի Բարձր մակարդակի դիտորդների օրվան, որը կանցկացվի զորավարժությունների շրջանակում։
Զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմը, Թուրքիայի, Պակիստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ։
Որպես դիտորդներ մասնակցում են պատվիրակություններ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Եթովպիայից, Մարոկկոյից, Ֆրանսիայից, Վրաստանից, Շվեդիայից, Ղրղզստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լիբիայից, Մալայզիայից և Հորդանանից։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...