ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Իսլամաբադում․ Պակիստանի իշխանությունները բանակային ուժեր են մտցրել մայրաքաղաք
Պակիստանի իշխանություններն անկարգությունների ֆոնին բանակային ստորաբաժանումներ են մտցրել մայրաքաղաք Իսլամաբադ։ Այս մասին նշվում է Իսլամաբադի ոստիկանության թվիթերյան հաղորդագրության մեջ։
«Բանակը մտել է քաղաք։ Ոստիկաններն ու Պակիստանի բանակը մայրաքաղաքում են հասարակական կարգը պահպանելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Համացանցում տարածվել են կադրեր, որոնցում երևում է իրավիճակը Իսլամաբադում։ Տեսանյութում լսվում են նաև կրակոցներ։
Նշվում է, որ ցուցարարները հրկիզել են ոստիկանական տեղամասերից մեկը, ոստիկանական զրահապատ մեքենան և մասնավոր ավտոմեքենաներ: Ըստ իրավապահների՝ անկարգությունների մասնակիցները կրակ են բացել։
Պակիստանի քաղաքներում բողոքի ցույցերը սկսվել են նախկին վարչապետ, ընդդիմադիր «Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության առաջնորդ Իմրան Խանի ձերբակալությունից հետո:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական զինված հանցագործների անօրինական տեղակայումները՝ ապացույցներով․ Թաթոյան
Ադրբեջանական զինված հանցագործների անօրինական տեղակայումները ապացույցներով ենք հիմնավորել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապոկալիպտիկ կադրեր գիշերային Բախմուտից․ «Վագների» ուժերը «Գրադ» են կիրառել․ թելեգրամյան ալիքներ
Համացանցում տարածվել են կադրեր գիշերային Բախմուտից (Արտյոմովսկ), որը այրվում է կրակի մեջ։ Ռուսալեզու թելեգրամյան ալ...
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմը ունի 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...