Ավելի քան 58 միլիոն դրամ պարգևավճար՝ այս տարվա հունվարից մինչև մարտի վերջ ընկած հատվածում․ Երևանի ավագանու անդամ

58 175 280 դրամ. ահա այսքան է կազմել 2023 թ.ի հունվարից մարտի վերջ ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես պարգևավճար տրված գումարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

 

«Այս տվյալներն օրերս պաշտոնապես ինձ տրամադրվել են ի պատասխան մարտի 20֊ի հարցմանս։


Ստորև ձեզ եմ ներկայացնում նաև 2022֊ին տրված պարգևավճարների գումարը և հասցեատերերին։


2023֊ի մարտը ռեկորդային է եղել գումարի մեծությամբ։

 

Հիշեցնեմ, որ երբ Երևանի ավագանին զգալիորեն բարձրացրեց աշխատավարձերը, դա արվեց հիմնավորմամբ, որ այլևս պարգևավճարներ տրվեն միայն բացառիկ դեպքերում` աշխատանքային հաջողություններ արձանագրելու դիմաց։

 

Ինչպես տեսնում եք, դա այդպես չէ, և համայնքային բյուջեն շարունակում է առանձին պաշտոնյաների պարգևավճարների աղբյուր հանդիսանալ»,- գրել է ավագանու անդամը։

Քաղաքականություն