Արգելվել է Կարմիր խաչի միջնորդությամբ քաղաքացիների տեղափոխումն Արցախից Հայաստան և ապրանքների ներմուծումը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 28-ից ադրբեջնական կողմը արգելել է առողջական ծանր վիճակում գտնվող քաղաքացիների տեղափոխումը Արցախից Հայաստան, անգամ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ: Մեր տեղեկություններով՝ արգելվել է նաեւ ցանկացած տեսակի ապրանքի ներմուծումն Արցախ:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանություն խնդրեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից։ «Ես չեմ կարող հստակ ասել, պետք է պատկան մարմիններից ճշտել, բայց այն, որ, այսպես կոչված, անցակետը կամ ձերբակալման կետը տեղադրելուց հետո իրավիճակը բարդացել է, դա միանշանակ է: Անցակետի տեղադրումը լրիվ այլ իրավիճակ է ստեղծել. փաստորեն, դրանից հետո Արցախն ամբողջությամբ պաշարման մեջ է »,- մեզ հետ զրույցում ասաց Բաբայանը:
Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ հաստատեց մեր տեղեկությունը. «Ավելի շատ դրա մասին տեղեկացված են իշխանությունները, որոնք մեզ ոչինչ չեն ասում, բայց ակնհայտ է, որ ապրիլի 28-ից սկսած՝ Կարմիր խաչն իր առաքելությունը չի կատարում, հիվանդներ չեն տեղափոխվում Արցախից Հայաստան, ընտանիքների միավորում եւս չի կատարվում: Առավել քան ակնհայտ է, որ նման տեսակի բոլոր գործառույթները դադարեցված են: Կոնկրետ ապրանքատեսակների մասին տեղեկություն չունեմ, բայց, որ ամենակարեւորն է, աղողջական խնդիր ունեցող մարդկանց տեղափոխում չի իրականացվում»,-ասաց նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը և ոստիկանապետը ոստիկանական ուժեր են ուղարկել Սյունիք․ որն է պատճառը․ ԶԼՄ
Այսօր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականով և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ա...
Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիերն անարգելու վերաբերյալ գործը նորից կքննվի
Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի դիահերձարանում զինվորների դիերն անարգելու մասին գործը նորից կքննվի։ Այս մասին իր ֆեյսբուքյ...
«Կարմիր խաչը» կողմերի հետ քննարկում է Լաչինի միջանցքով բուժառուների տեղափոխումը վերսկսելու հարցը. Էթերի Մուսայելյան
Ապրիլի 23-ից Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո ԿԽՄԿ-ն ընդամենը երեք անգամ է Արցախից բուժառունե...
Ինչ անշարժ գույք են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում․ «Փաստինֆո»
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերում: Տեղեկությունը պաշտոնապես «Փաստինֆո»-ի գրավոր...