Ցուցարարները հրկիզել են անվադողերն ու իրավապահների վրա վառվող խառնուրդով շշեր նետել. բողոքի ցույց Բեյրութում

Լիբանանի բանկային ավանդատուների իրավունքների պաշտպանության ասոցիացիան Բեյրութում բողոքի զանգվածային ակցիաներ է անցկացնում։ Նշվում է, որ ակցիաները վերածվել են ուժայինների հետ բախումների։ 

 

Հարյուրավոր քաղաքացիներ, որոնց հաշիվները տեղական բանկերում սառեցվել են 2019 թվականից, հավաքվել են Բեյրութի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի մոտ, ապա շարժվել տարբեր ուղղություններով։ Ցուցարարների մի մասը փորձել է գրոհել Բեյրութի կենտրոնում գտնվող Աուդի բանկի մասնաճյուղը, այնուհետև շարժվել է դեպի վարչապետի պաշտոնակատարի նստավայր: 

 

Ցուցարարները հրկիզել են անվադողերն ու իրավապահների վրա վառվող խառնուրդով շշեր նետել, ուժայինները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել՝ ստիպելով նահանջել:

Քաղաքականություն