Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կիրակի հանդիպելու են Բրյուսելում, այնուհետև Քիշինևում. ԱԽ քարտուղար
ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպմանը։ Մեկնաբանելով նախարարների համատեղ հայտարարությունը, թե առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները շարունակում են մնալ տարամետ, և հարցին՝ կա՞ն կոնկրետ հարցեր, որոնց շուրջ համաձայնություն կա, Արմեն Գրիգորյանն ասել է.
«Բանակցություններում հայտնի սկզբունք կա՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչ մի բան էլ դեռ համաձայնեցված չէ։ Այս բանակցություններին այդ տեսանկյունից պետք է մոտենալ»։
Ըստ նրա, որոշ հարցերում եղել է առաջընթաց, բայց դրանք ամենահիմնականը չեն։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կիրակի հանդիպելու են Բրյուսելում, այնուհետև այդ հանդիպումը շարունակվելու է Քիշինևում.
«Դրան միանալու են նախագահ Մակրոնն ու վարչապետ Շոլցը։ Կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որ հնարավորինս մոտարկենք մոտեցումներն ու առաջ շարժվենք»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներ...
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...
Մարուքյանի պատասխանը` Վեդանտ Պատելի մեկնաբանությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար...