Երևանում Nissan-ը մխրճվել է «Հայբիզնեսբանկի» տարածք
Այսօր՝ մայիսի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Nissan Fuga մակնիշի ավտոմեքենան Կիևյան փողոցում մխրճվել է Երևանում գործող բանկերից մեկի տարածք։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինն օգնության են հասել բանկի աշխատակիցները, իսկ վթարի հետևանքով էլ բանկի մեկ այլ աշխատակից մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Թշնամին ԱԹՍ է կիրառել․ կա 2 վիրավոր
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում...
Կրակոցներ` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում․ հայտնաբերվել է կրակոցի 20 հետք․ Shamshyan
Այսօր՝ մայիսի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Ինչ է կատարվում Շինարարների փողոցում․ 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր ժամը 9։40-ի սահմաններում Ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Շինարարների փողոցում մեկ մեքենա բախվել է 6 մե...
Կրակոցներ՝ Երևանում․ պաշտոնյան հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության...