Բելառուսում հայտնել են, որ երկրում ահաբեկչություններ են կանխվել

Իրավապահ մարմինները Բելառուսում ահաբեկչություններ են կանխել։ Այս մասին հայտնել է երկրի ՊԱԿ-ի ղեկավար Իվան Տերտելը, գրում է Sputnik Belarus-ը։

 

«Այո, դրանք ահաբեկչական հարձակումներ կատարելու փորձեր էին, և դա պայմանավորված էր հենց մայիսի 9-ով»,- լրագրողներին ասել է Տերտելը։

 

Նա նշել է, որ անօրինական գործողությունների մեջ ներգրավվածները բերման են ենթարկվել, միևնույն ժամանակ հավելել է, որ պետության ղեկավարը տեղյակ է այս իրավիճակից։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնազգացողությունը Ռուսաստան աշխատանքային այցի ժամանակ վատացել է։ Համապատասխան տեղեկությունը մայիսի 9-ին հրապարակել է քաղաքագետ Դմիտրի Բոլկունեցը։ Վերջին տվյալներով՝ քաղաքական գործիչը չի կարողացել մասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որոնք Մոսկվա են ժամանել՝ մասնակցելու Հաղթանակի շքերթին։ 

 

Լուկաշենկոն հանդիսավոր միջոցառումից հետո հապշտապ ինքնաթիռով լքել է Ռուսաստանը։ Միաժամանակ հաղորդվում է, որ բժիշկները նրան ուղեկցել են օդանավակայանի ճանապարհին։

Քաղաքականություն