Հասարակություն

Թվային շարիաթ. Իրանում հիջաբ չկրող կանայք կրկին հալածվում են

Թվային շարիաթ. Իրանում հիջաբ չկրող կանայք կրկին հալածվում են

Իրանում հիջաբ չկրող կանայք կրկին հալածվում են՝ այժմ «թվային շարիաթի» օգնությամբ, գրում է Meduza-ն։

 

 Նշվում է, որ այնուամենայնիվ համակարգը վատ է գործում. օրինակ` տուգանվում են երկար մազերով տղամարդիկ։

 

Հիջաբը շարունակում է մնալ Իրանի գլխավոր խորհրդանիշներից մեկը։  Երկրի իշխանությունները գլխաշոր կրելու պարտավորությունը համարում են իսլամական համակարգի «սյուներից» մեկը, որից ոչ մի դեպքում չպետք է հրաժարվել։  Բայց բնակչության մի զգալի մասը ոչ միայն չի ընդունում հիջաբը, այլեւ պատրաստ է ակտիվորեն բողոքել դրանց դեմ։

 

Ապրիլի կեսերից երկրում բարոյականության համար պայքարի նոր արշավ է սկսվել, և իրենց նպատակներին հասնելու համար իշխանությունները փորձում են գործել մեղմ ու խորամանկ՝ չնչին սահմանափակումների և «խելացի տեսախցիկների» համակարգի օգնությամբ։ 

 

Սակայն, երկրի տեխնոլոգիական հետամնացության պատճառով նման միջոցառումներն այնքան էլ արդյունավետ չեն գործում, օրինակ՝ տղամարդկանց երբեմն տուգանում են առանց հիջաբի փողոց դուրս գալու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250