Մերձդնեստրի իշխանությունները Ռուսաստանին խնդրել են ավելացնել խաղաղապահների թիվը
Մերձդնեստրի իշխանությունները խնդրում են Ռուսաստանին ավելացնել խաղաղապահների թիվը չճանաչված Պրիդնեստրովյան Մոլդովական Հանրապետության տարածքում, հայտարարել է ՌԴ-ում Պրիդնեստրովյան Մոլդովական Հանրապետության գրասենյակի ղեկավար Լեոնիդ Մանակովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Պրիդնեստրովյեն բազմիցս միջնորդել է ավելացնելու ռուս խաղաղապահների թիվը, այդ թվում՝ Պրիդնեստրովյեում մշտապես բնակվող ռուսաստանցի քաղաքացիներից զինվորական անձնակազմի հավաքագրման միջոցով», - ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ դա արդարացված է՝ հաշվի առնելով սադրանքների և ահաբեկչական սպառնալիքի դեպքում անվտանգության ռիսկերի աճը։
Նա հիշեցրել է, որ 1995 թվականին Ռուսաստանը կրճատել է իր խաղաղապահ զորակազմի թիվը՝ հասցնելով երկու մոտոհրաձգային գումարտակի։ Ներկայումս, պարզաբանել է Մանակովը, Պրիդնեստրովյան Մոլդովական Հանրապետության տարածքում խաղաղապահների թիվը կազմում է ոչ ավելի, քան 450 մարդ, այն դեպքում, երբ փաստաթղթերի համաձայն պետք է լինի 3100։
Մերձդնեստրի հակամարտության գոտում գործում են Ռուսաստանի, Մերձդնեստրի և Մոլդովայի խաղաղապահների համատեղ խաղաղապահ ուժեր, այնտեղ աշխատում են նաև տասը ռազմական դիտորդներ Ուկրաինայից։ Խաղաղապահները ծառայում են անվտանգության գոտու առանցքային հատվածներում գտնվող 15 ֆիքսված դիրքերում և անցակետերում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կործանիչը Սև ծովում որսացել է լեհական ինքնաթիռը
Ռումինիայի օդային տարածքից մոտ 60 կիլոմետր դեպի արևելք ռուսական Սու-35 կործանիչը որսացել է Լեհաստանի սահմանապահ ծառայութ...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց․ ՊՆ
Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային...
Ադրբեջանցիները ականանետ են կիրառում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը․ ՊՆ
Ժամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: ՀՀ...