«Կտրականապես դեմ եմ դա ապամոնտաժելուն». Աղազարյան
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե Երևանում տեղադրված «Նեմեսիս» հուշարձանը չապամոնտաժվի:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Aysor.am-ի հետ զրույցում ասել է, որ մենք չպետք է տրվենք սադրանքներին։
«Ճիշտն ասած՝ ես առանձնապես չեմ ողջունել այդ քայլը, այսինքն, հուշարձանի տեղադրումը, բայց նաև կտրականապես դեմ եմ՝ որևէ արտաքին միջամտության հետևանքով հուշարձանի ապամոնտաժում անեն: Իհարկե, դեմ եմ հուշարձանը հանելուն: Էլի եմ կրկնում՝ այդ քայլով չեմ խանդավառվել, բայց ինչ-որ եղել է, դա մեր ներքին գործն է և հետևաբար չեմ հանդուրժի իմ մասով որևէ արտաքին միջամտության արդյունքում դրա ապամոնտաժմանը», - ասել է Աղազարյանը։
Հարցին, թե ինչո՞ւ չի խանդավառվել հուշարձանի տեղադրմամբ, Աղազարյանը պատասխանել է. «Այն աշխարհաքաղաքական իրողությունում, որում այսօր մենք ենք գտնվում, կարծում էի, որ ավելի լավ էր դա արվեր մի որոշ ժամանակ հետո»:
Նա նաև ավելացրել է, որ խմբակցությունում այդ հարցը չի քննարկվել, որովհետև դեռ նման օրակարգային իրավիճակ չի ստեղծվել:
«Չգիտեմ, թե այդ դեպքում Թուրքիան ինչ քայլերի կգնա: Սակայն, ինչ քայլեր էլ որ անի, դա միջազգային հարաբերությունների տեսանկյունից չմտածված քայլ կլինի: Դա կնշանակի, որ իրենք իրապես նպատակ են հետապնդում տարածաշրջանում հարաբերությունների լավացման առիթը օգտագործելով, իրենց ծավալապաշտական նկրտումները բավարել: Դա անընդունելի գործելաոճ է», - ասել է իշխանական պատգամավորը:
Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը սխալ որոշում է եղել:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...