Իրանում կախաղանի միջոցով մահապատժի է ենթարկվել երկու տղամարդ
Իրանում մահապատժի է ենթարկվել երկու տղամարդ, ովքեր դատապարտվել են «Ղուրանը այրելու» և «Իսլամի մարգարեին վիրավորելու» համար, հայտնել է երկրի դատական իշխանությունը, գրել է BBC-ն։
Յուսեֆ Մեհրադն ու Սադրոլլահ Ֆազելի-Զարեն սոցիալական ցանցերի տասնյակ էջեր են վարել՝ «նվիրված աթեիզմին ու սրբությունները պղծելուն», հաղորդել է դատական իշխանության Mizan գործակալությունը:
Մեհդադի փաստաբանը պնդել էր, որ նա անմեղ է, իսկ դատավճիռը՝ անարդար։ Mizan-ը հայտնել է, որ Յուսեֆ Մեհրադն ու Սադրոլլահ Ֆազելի-Զարեն կախաղան են բարձրացվել երկուշաբթի առավոտյան Իրանի կենտրոնական Արաք բանտում:
Երկու տղամարդիկ ձերբակալվել էին 2020 թվականին և մեղադրվում էին «Սնահավատության ու կրոնի քննադատություն» կոչվող տելեգրամյան ալիքը վարելու համար, ըստ Իրանի իրավապաշտպանների լրատվական գործակալության (HRANA): Համաձայն՝ իրավապաշտպանների՝ նրանք առաջին երկու ամիսների ընթացքում պահվել էին մենախցում՝ զրկվել լինելով փաստաբանից։
2021 թվականին Արաքի քրեական դատարանը Մեհրադին ու Ֆազելի-Զարեին մեղավոր էր ճանաչել սրբապղծության մեղադրանքով, դատապարտել մահապատժի։ Նրանք նաև 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել «ազգային անվտանգության դեմ գործող խմբեր ղեկավարելու համար»։
«Գերագույն դատարանը մերժել է նրանց բողոքարկումները դատավճիռների դեմ ու հաստատել նրանց մահապատժի դատավճիռները նույն տարվա վերջին»,- հայտնել է Mizan-ը՝ հավելելով, որ երկուսն էլ «բացահայտորեն խոստովանել են իրենց հանցանքները»:
Նմանատիպ հոդվածներ
Անվճար սնունդ չեն տվել, վաճառել են. ավիաընկերության ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը․ «Հետք»
Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։...
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...