Ավիաընկերությունը փաստաթղթային խնդիրներ պատճառով Դուբայում վայրէջք չի կատարել
Երեկ՝ մայիսի 7-ին Flyone Armenia ավիաընկերության ինքնաթիռին թույլ չեն տվել մուտք գործել Դուբայ: Երևան-Դուբայ չվերթը սպասարկող FlyOne Armenia ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Իրանի Շիրազի օդանավակայանում։ Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։
Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում՝ մինչև խնդրի պարզաբանումը։ Թե ինչ լրացուցիչ պարզաբանման մասին է խոսքը, Անանյանը չնշեց, ասելով, թե տեղյակ չէ:
Քաղավիացայի կոմիտեից թերթի հետ զրույցում նշել են, որ Flyone Armenia ավիաընկերության հետ փաստաթղթային խնդիրներ են առաջացել և հենց այդ պատճառով էլ ինքնաթիռը Դուբայում վայրէջք չի կատարել. «Փաստաթղթային խնդիրներ են առաջացել, սակայն դա չի նշանակում, որ պակաս փաստաթղթեր են եղել, պարզապես որոշակի խնդիրներ են առաջացել, որովհետև երկու բորտ է գրանցված: Չվերթերն իրականացվել են մշտապես առաջին բորտով, սակայն այս անգամ որոշել են թռիչքն իրականացնել երկրորդ բորտով: Արդյունքում Դուբայում փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են առաջացել»,-նշել են Քաղավիացիայի կոմիտեից:
Նմանատիպ հոդվածներ
Անվճար սնունդ չեն տվել, վաճառել են. ավիաընկերության ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը․ «Հետք»
Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։...
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...