ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չարլզ III-ի թագադրմանը վախեցնող հյուր է հայտնվել
Մեծ Բրիտանիայում Չարլզ III-ի թագադրման ժամանակ մարդիկ նկատել են ոգու նման ֆիգուր, հայտնում է Daily Mail-ը, փոխանցում է Ռիա նովոստին։
«Յուրաքանչյուր մեծ երեկույթ գրավում է անկոչ հյուրերին, սակայն թագավորական ընտանիքի երկրպագուները կատակում են, որ իրենք անձամբ են մահվան հրեշտակին նկատել Վեսթմինսթերյան աբբայությունում՝ Չարլզի թագադրման ժամանակ», – ասում է սյունակագիր Մարիա Օկանրենդեն:
Twitter-ում տարածում գտած տեսանյութում երևում է, թե ինչպես է սև թիկնոցով և գլխարկով կերպարանքը սահում միջանցքով՝ ձեռքին սուր հիշեցնող առարկա:
Շաբաթ օրը կայացել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և նրա կնոջ՝ թագուհի Կոնսորթ Կամիլայի թագադրումը։ Բուքինգհեմյան պալատը հրավիրել է ավելի քան 2000 հյուրերի, այդ թվում՝ ներկայացուցիչներ 203 երկրներից և տարածքներից,որից մոտ 100 պետությունների ղեկավարներ են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե ով է շանը ծեծած երիտասարդը
«Էս մարդանմանի անունը Էրիկ Հարությունյան է, արդեն 2-րդ անգամ են տեսնում հասարակական վայրում սեփական շան հետ այսպես վարվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «1 ժամը դարձավ 2, 3, 4»․ ի՞նչու լրագրողները չմեկնեցին Ստամբուլ․ «FlyOne Armenia»-ն պարզաբանում է
«Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով այսօր մի խումբ լրագրողներով պետք է մեկնեինք Ստամբուլ՝ լուսաբանելու ընտրությունները: Սակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Աշոտ Փաշինյանը նստում մեքենան
ՀՀ քրեական օրենսգրքի 191 -րդ հոդվածը (մարդուն առևանգելը)պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար,որը կատար...
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...