«Մեր ապագան այս ջրի նման սև է». ակտիվիստները սև հեղուկ են լցրել Հռոմի Չորս գետերի շատրվանի մեջ
«Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ակտիվիստների» խումբը «փայտածուխի հիմքով սև հեղուկ» է լցրել Հռոմի հայտնի դեի Կվատրո Ֆիումի (Չորս գետերի շատրվանի) մեջ, որպեսզի «ահազանգ հնչեցնի մարդկությանը սպասվող սև ապագայի առիթով», տեղեկացնում է CNN-ը:
«Մեր ապագան այս ջրի նման սև է»,- հայտարարել է Ultima Generazione (Վերջին սերունդ) անունը կրող խումբն իր վեբ-կայքում՝ իր վրա վերցնելով խուլիգանական արարքի պատասխանատվությունը։
«Առանց ջրի կյանք չկա, իսկ ջերմաստիճանի բարձրացման պատճառով մենք ենթակա ենք մի կողմից երաշտի, մյուս կողմից՝ ջրհեղեղների,- ավելացրել են նրանք։- Մեզ դժվար տարիներ են սպասվում, բայց եթե մենք անհապաղ չհասնենք զրոյական արտանետումների, դրանք սարսփելի կլինեն»։
Խմբի անդամները ձերբակալվել են, նրանց ներկայացվել է հասարակական հուշարձանը պղծելու մեղադրանք։
Հռոմի Պյացա Նավոնա հայտնի հրապարակում գտնվող Չորս գետերի շատրվանը նախագծել է իտալացի քանդակագործ Լորենցո Բերնինին 1651 թվականին։
Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոն դատապարտել է ակտիվիստների բողոքի գործողությունը և հայտարարել, որ մեղավորները պետք է «իրենց գրպանից վճարեն»։
Նմանատիպ հոդվածներ
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...
Անվճար սնունդ չեն տվել, վաճառել են. ավիաընկերության ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը․ «Հետք»
Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։...
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...