Չունի մտավոր սրություն և ֆիզիկական առողջություն․ ամերիկացիները՝ Բայդենի մասին

10 ամերիկացիներից ավելի քան 6-ն ասում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չունի մտավոր սրություն կամ ֆիզիկական առողջություն՝ արդյունավետորեն նախագահ լինելու համար: Այս մասին են վկայում Washington Post-ABC News-ի անցկացրած հարցման արդյունքները։

 

Այսպիսով, 10 անկախ ընտրողներից մոտ 7-ն ասում է, որ Բայդենը չունի մտավոր սրություն և ֆիզիկական առողջություն՝ արդյունավետորեն նախագահ լինելու համար: Նույն կարծիքին է դեմոկրատներից յուրաքանչյուր հինգերորդը՝ ընտրողը և հանրապետականների ճնշող մեծամասնությունը (94%

 

Թեև 80-ամյա Բայդենը և 76-ամյա նախկին նախագահ Դոնալդ Թրամփը տարիքով մոտ են, հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիները շատ տարբեր տեսակետներ ունեն իրենց ֆիզիկական և մտավոր կարողությունների վերաբերյալ: Այսպիսով, ամերիկացիների մոտ մեկ երրորդը (32%) կարծում է, որ 

 

Բայդենը բավարար մտավոր սրություն ունի Սպիտակ տանը արդյունավետ աշխատելու համար, իսկ 54%-ը նույնն է ասում Թրամփի մասին։ Մեկ երրորդը (33%) ասում է, որ Բայդենը բավական լավ ֆիզիկական առողջություն ունի այդ աշխատանքի համար, և 64%-ը նույնն է ասում Թրամփի մասին:

 

Ընդհանուր առմամբ, 10 ամերիկացիներից ավելի քան 4-ը (43%) կարծում է, որ և՛ Բայդենը, և՛ Թրամփը չափազանց ծեր են նոր նախագահական ժամկետներ ծառայելու համար: Ընդ որում, 26 տոկոսն ասում է, որ միայն Բայդենն է շատ ծեր, իսկ 1 տոկոսը կարծում է, որ միայն Թրամփն է շատ ծեր։

Ավելի վաղ Gallup հետազոտական ​​ծառայության կողմից անցկացված հարցումը ցույց էր տվել, որ Ջո Բայդենի՝ որպես Ամերիկայի Միացյալ 

 

Նահանգների նախագահի աշխատանքի հավանության վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի է հասել։ Ներկայումս այս ցուցանիշը նվազել է մինչև ռեկորդային 37%, 2022 թվականի հուլիսին այն կազմել է 38%։

Քաղաքականություն