«Այս նախագիծը դուր չի գա ո՛չ Արևմուտքին, ո՛չ Չինաստանին»․ Քըլըչդարօղլու
Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդը՝ Ժողովրդահանրապետական կուսակցության և ընդդիմադիր «Ազգի դաշինքի» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է մայրուղու և երկաթուղու նախագծի ստեղծման մասին, որը կմիացնի Թուրքիան թյուրքական պետությունների և Չինաստանի հետ, այսօր հաղորդում է Abbas Djuma տելեգրամյան ալիքը։
Ըստ Քըլըչդարօղլուի՝ այս նախագիծը դուր չի գա ո՛չ Արևմուտքին, ո՛չ Չինաստանին։ Նա նաև մի բանաձև ներկայացրել, որը ժամանակին ձևակերպվել էր հետհեղափոխական Իրանում. «Ոչ արևմուտք, ոչ արևելք, սա է թուրքի ճանապարհը»։
Ծրագրի արժեքի և ժամկետների վերաբերյալ հստակություն չկա: Բացի այդ, ըստ թուրք լրագրող Ռագըփ Սոյլուի՝ Քըլըչդարօղլուն օգտագործել է «Թուրքեստան» բառը՝ նկարագրելու այն տարածաշրջանը, որտեղ ապրում են ույղուրները։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...
Հայտնի է, թե երբ կսկսվի բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ նախատեսված են Երեւանի ժ...