Արաբական լիգայի երկրների ԱԳ նախարարները որոշել են Սիրիան վերադարձնել դաշինք
Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների արտգործնախարարները որոշել են Սիրիան վերադարձնել դաշինք։ Այս մասին հայտարարել է Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Սահաֆը, գրում է kommersant.ru-ն։
«Արաբական երկրների լիգայի ԱԳ նախարարների խորհուրդը որոշել է Սիրիան վերադարձնել իր տեղը Արաբական պետությունների լիգայում», - ասել է նա։
Այսօր՝ մայիսի 7-ին, Կահիրեում տեղի է ունենում Արաբական լիգայի ԱԳ նախարարների արտահերթ հանդիպումը՝ քննարկելու Սիրիայի և Սուդանի հարցերը:
Մայիսի 1-ին Սիրիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Իրաքի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել սիրիական ճգնաժամի կարգավորման նպատակով։ Արաբական երկրների հետ այս բանակցությունները Սիրիայի համար առաջինն էին Արաբական լիգային անդամակցության դադարեցումից հետո։ Արաբական լիգային Սիրիայի անդամակցությունը սառեցվել էր 2011 թվականի նոյեմբերին՝ երկրում զինված հակամարտություն սկսելուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի և Բլինքենի հանդիպումը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Հա...