ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուգաչովան և Պեսկովը մասնակցել են Վալենտին Յուդաշկինի հրաժեշտի արարողությանը
Երգչուհի Ալլա Պուգաչովան ժամանել է Տրոեկուրովսկի գերեզմանատուն՝ հրաժեշտ տալու մոդելավորող Վալենտին Յուդաշկինին, ով մահացել է մայիսի 2-ին ծանր հիվանդությունից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հաղորդում է գործակալության թղթակիցը, հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Տրոեկուրովսկի գերեզմանատան սգո սրահում, որտեղ հետագայում կհուղարկավորվի Յուդաշկինը։
2022 թվականի գարնանը Պուգաչովան ընտանիքի հետ Ռուսաստանից մեկնել է Իսրայել։ Մայիսի 4-ին հայտնի դարձավ, որ երգչուհին վերադարձել է Ռուսաստան։
Ավելի ուշ երգչուհի Լայմա Վայկուլեն պաշտոնապես հաստատել է, որ Ալլա Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան՝ անձամբ հրաժեշտ տալու Վալենտին Յուդաշկինին։ Նա խոստովանել է, որ չի փորձել հետ պահել Պուգաչովային Ռուսաստան գալուց։
Հիշեցնեք՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման առաջին իսկ օրերից Գալկինը դատապարտել է պատերազմը: «Դուք Սուրբ Զատիկին աղոթում եք խաղաղության համար և միաժամանակ թևավոր հրթիռներ եք ուղարկում բնակելի շենքերի վրա», - ասել է արտիստը ռուս պաշտոնյաներին Օդեսայի հրթիռակոծությունից հետո: Պուգաչովան, ի տարբերություն Գալկինի, Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո ձեռնպահ մնաց պատերազմի մասին հրապարակային հայտարարություններից: Պատերազմի մեկնարկից հետո զույգը լքել էր Ռուսաստանը:
Հավելենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես ներկա է գտնվել հրաժեշտի արարողությանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե ով է շանը ծեծած երիտասարդը
«Էս մարդանմանի անունը Էրիկ Հարությունյան է, արդեն 2-րդ անգամ են տեսնում հասարակական վայրում սեփական շան հետ այսպես վարվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «1 ժամը դարձավ 2, 3, 4»․ ի՞նչու լրագրողները չմեկնեցին Ստամբուլ․ «FlyOne Armenia»-ն պարզաբանում է
«Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով այսօր մի խումբ լրագրողներով պետք է մեկնեինք Ստամբուլ՝ լուսաբանելու ընտրությունները: Սակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Աշոտ Փաշինյանը նստում մեքենան
ՀՀ քրեական օրենսգրքի 191 -րդ հոդվածը (մարդուն առևանգելը)պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար,որը կատար...
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...