Պրիլեպինի դեմ մահափորձի մեջ կասկածվողը ձերբակալվել է․ ՌԴ ՆԳՆ
Գրող Զախար Պրիլեպինի դեմ մահափորձի մեջ կասկածվողը կալանավորվել է: Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Ոստիկանության աշխատակիցները տաք հետքերով ձերբակալել են մի տղամարդու, որը կարող է ներգրավված լինել այն մեքենայի պայթեցման մեջ, որում գտնվել է Զախար Պրիլեպինը», -ասել է նա:
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Պրիլեպինի հետ պայթած մեքենայում ևս մեկ մարդ է եղել։ Գերատեսչության տվյալներով՝ վարորդն է եղել, նա տեղում մահացել է։
Ինքը՝ գրողը, վիրավորվել է ոտքերից, հոսպիտալացվել է մոտակա հիվանդանոց։ Բժիշկները լուծում են Պրիլեպինին Մոսկվա տեղափոխելու հարցը։
Զախար Պրիլեպինի կինը՝ Մարիան, REN TV-ի հետ զրույցում մեկնաբանել է գրողի դեմ մահափորձի մասին տեղեկությունը։
«Զախարը ողջ է, նրան բժշկական օգնություն է ցուցաբերվում»,– ասել է նա:
Մարիան հավելել է, որ իրենց ընտանիքը երկար տարիներ բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, սակայն կոնկրետ այս ահաբեկչությունից առաջ սպառնալիքներ չեն եղել: Ոստիկանները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։
Նմանատիպ հոդվածներ
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...
Անվճար սնունդ չեն տվել, վաճառել են. ավիաընկերության ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը․ «Հետք»
Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։...
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...