Ոչ ոք չի սպասում, որ ԼՂ-ն ու այնտեղի իշխանությունները պարզապես հրաժարվեն այն ամենից, ինչի համար պայքարել են. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը անիրատեսական է համարում այս փուլում կողմերի միջև վերջնական համաձայնությունը, գրում է «Ամերիկայի ձայնը»:
Նրա խոսքով, առկա են բազմաթիվ չկարգավորված խնդիրներ, ներառյալ կոմունիկացիայի, փախստակամնների, սահմանների, բնական ռեսուրների կառավարման և այլ հարցեր: Դեսպան Ուորլիքը կարևորում է հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ շեշտելով՝ առանց կարգավիճակի խնդրի կարգավորման, որը կգոհացնի կողմերին, անհնար է հասնել տևական խաղաղության:
«Ես չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի համար անկախության մասին: Չեմ կարծում, որ այդ հարցը դրված է բանակցային սեղանին, հատկապես Ադրբեջանի տեսանկյունից, բայց կարող է լինել ինքնորոշման որոշակի աստիճան, որն ընդունելի լինի Բաքվի համար»,- ասել է Ուորլիքը:
Նրա պնդմամբ՝ մինչ օրս շատ բարդ հարց է եղել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որը նշանակում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այսօր Հայաստանը շարժվում է այդ ուղղությամբ, իսկ ինչպիսի ձևակերպում դա կստանա փաստաթղթում, դեռևս անհայտ է, նշում է նախկին դեսպանը:
Ըստ նրա՝ Բաքուն էլ պետք է ցույց տա, որ Լեռնային Ղարաբաղում լինելու է ինքնորոշման որոշակի մակարդակ, որպեսզի դա ընդունելի լինի Հայաստանի համար: Ուորլիքը նաև կարևոր հիմնախնդիր է համարում Լաչինի միջանցքի հարցը, որը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ:
«Ոչ ոք չի սպասում, որ Լեռնային Ղարաբաղը և այնտեղի դե ֆակտո իշխանությունները պարզապես հրաժարվեն այն ամենից, ինչի համար պայքարել են վերջին տասնամյակների ընթացքում։ Կարծում եմ, որ պետք է որոշակի ճանաչում, որ Լեռնային Ղարաբաղում կա համայնք, և որ նրանք պետք է ունենան կարգավիճակ, որին համաձայն են Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները»,- ասել է նա:
Բանակցային գործընթացի մեկ այլ կարևոր հարցերից է, ըստ Ուորլիքի, ռուս խաղաղապահների հարցը, որը փոխկապակցված է Ռուսաստանի ներգրավածության հետ:
«Ռուսական միջնորդությամբ հրադադարը չի կարելի անտեսել, քանի որ դա այն հիմքն է, որտեղ մենք գտնվում ենք այսօր։ Արդյո՞ք դա միակ հիմքն է, և արդյո՞ք դա ինչ-որ կերպ Մոսկվային տալիս է առաջնորդություն կամ արտոնություն ապագա բանակցություններում: Իհարկե ոչ»,- պնդում է նա:
Նշենք, որ նախօրեին Հայաստանն ու Ադրբեջանը եզրափակեցին Վաշինգտոնին հարակից Արլինգտոն քաղաքի՝ ԱՄՆ պետքարտուղարության ուսումնական կենտրոնում դեռևս մայիսի 1-ից մեկնարկած բանակցությունները: Դրանց ավարտին կողմերը տարածել են միասնական հաղորդագրություն, ուր պայմանավորվել են շարունակել քննարկումները:
Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, սակայն մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերով՝ այս բանակցությունները ցույց են տալիս, որ կողմերի մոտ առկա է գիտակցում, որ կայուն խաղաղությանը հասնելու միակ ճանապարհը երկխոսությունն է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ - ն՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցությունների մասին
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների անդամները Վա...
Երևանը շահագրգռված չէ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմամբ. Էրդողանի վարչակազմ
Հայաստանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերով, Թուրքիայի նախագահի աշխատակազմից...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Արցախն «Ադրբեջանի կազմում անկլավ» է անվանել
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան France Inter-ին (Ֆրանսիայի հանրային ռադիոկայան) տված հարցազրույցում Լեռ...
Համաձայնության հասնելու լավագույն միջոցը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն են․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցությունները, առանց միջնորդների և խ...