ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք բոլորս ուզում ենք այստեղ տեսնել մեկ այլ Վլադիմիրի․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Հաագայում, որտեղ գտնվում է Միջազգային քրեական դատարանը, ասել է, որ կցանկանար այնտեղ տեսնել Ռուսաստանի նախագահին։ Փոխանցում է украина online տելեգրամայան ալիքը։
«Իհարկե, մենք բոլորս ցանկանում ենք այստեղ տեսնել մեկ այլ Վլադիմիրի: Մենք ցանկանում ենք նրան տեսնել Հաագայում։ Մեկին, ով արժանի է հանցավոր արարքների համար դատապարտվելու Եվ դա պետք է արվի այստեղ՝ միջազգային իրավունքի մայրաքաղաքում։ Համոզված եմ, որ դա կլինի, երբ մենք հաղթենք, և մենք կհաղթենք։ Մենք հաղթելու ենք ոչ միայն մարտի դաշտում, ոչ միայն այս ագրեսիայի դեմ պայքարում»,- ասել է նա։
Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ աշխարհի խնդիրն է դիմակայել ոչ թե կոնկրետ ագրեսիայի, այլ ընդհանրապես ագրեսիվ պատերազմին։
«Նրանք, ովքեր սկսեցին այս պատերազմը, չէին հավատում, որ իրենք պետք է պատասխան տան պատերազմի համար։ Բայց պատերազմը պետք է դատապարտվի»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինական պատվիրակության անդամները փորձել են խափանել ռուսների ելույթը
Ուկրաինայի Գերագույն Ռադայի անդամները Անկարայում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀԽ)...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խնջույքների մասնակցում եմ, թմրամիջոց չեմ օգտագործում․ ԲՏԱ նախարար
Խնջույքների մասնակցում եմ, թմրամիջոց չեմ օգտագործում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԲՏԱ նախարար Ռոբեր...
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...