ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բժշկական ոլորտի աշխատողները կլիցենզավորվեն․ Ավանեսյան
Հայաստանի կառավարությունն առաջարկում է ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում ներկայացրել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը։
Նախարարի խոսքով՝ 2001թ․ լիցենզավորման համակարգը կասեցվել է, և վերջին հինգ տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկային ներուժի զարգացման կարիք կա. «Բուժաշխատողներն ու բուժաշխատողների նկատմամբ պահանջներն են, որ պետք է բարձրացնեն առողջապահական ծառայությունների որակը։ Այս օրենքի նախագծով առաջարկում ենք ներդնել լիցենզավորման երկու տիպի ինստիտուտ։ Առաջին՝ անցումային լիցենզավորումը վերաբերվելու է օրդինատուրայում սովորող ուսանողներին։ Սա կարևոր քայլ է՝ նրանց հնարավորություն տալու՝ ուսումնառության ընթացքում ունենալ նաև գործնական և աշխատանքային փորձառություն։ Այժմ այդպիսին են պահանջները կրթական համակարգի նկատմամբ։ Այս անցումային լիցենզիայի շրջանակներում բժշկի հսկողության տակ օրդինատորները և ռեզիդենտները հնարավորություն կունենան մասնագիտական գործունեությամբ զբաղվել, իրենց հմտությունները լավացնել։ Հաջորդը կրթությունն ամբողջովին ստացած մասնագետների լիցենզիան է»,- մանրամասնեց Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ լիցենզիաները տրվելու են 5 տարի ժամկետով։ Նախատեսված են նաև անցումային դրույթներ, որպեսզի առողջապահական համակարգը նախապատրաստվի նման լայնածավալ բարեփոխումների. «2024թ. հունվարի 1-ից կսկսվի անհատական լիցենզիաների տրամադրումն օրդինատորների համար, այնուհետ 2026թ. հունվարի 1-ից համակարգն ամբողջությամբ կսկսի գործել»։
Ըստ Ավանեսյանի՝ լիցենզավորումն իրականացվելու է քննական ձևով. «Տրամադրվելու է որոշակի հմտությունների ստուգման պարագայում և հինգ տարի հետո շարունակվելու է, եթե կասեցման հիմքեր չկան»։
Նախարարը մանրամասնեց, որ լիցենզիայի կասեցման հիմք կարող են հանդիսանալ բժշկական սխալը, էթիկայի նորմերի խախտումները, հավաստագրման պահանջները չիրականացնելը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե ով է շանը ծեծած երիտասարդը
«Էս մարդանմանի անունը Էրիկ Հարությունյան է, արդեն 2-րդ անգամ են տեսնում հասարակական վայրում սեփական շան հետ այսպես վարվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «1 ժամը դարձավ 2, 3, 4»․ ի՞նչու լրագրողները չմեկնեցին Ստամբուլ․ «FlyOne Armenia»-ն պարզաբանում է
«Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով այսօր մի խումբ լրագրողներով պետք է մեկնեինք Ստամբուլ՝ լուսաբանելու ընտրությունները: Սակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Աշոտ Փաշինյանը նստում մեքենան
ՀՀ քրեական օրենսգրքի 191 -րդ հոդվածը (մարդուն առևանգելը)պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար,որը կատար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Ադրբեջանը փակել Հակարիի կամուրջը
Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվ...