Սիմոնյանը Թուրքիայում բարձրացնելու է ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի հարցը
ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ խոսել է Թուրքիայի օդային տարածքը հայկական ավիափոխադրողների համար բացվելու մասին` նշելով, որ այս հարցի շուրջ պետք է աշխատանք տարվի:
«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այժմ Անկարայում է, պետք է հանդիպի Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի հետ։ Բարձրացնելու է այդ հարցը նաև այս մակարդակում։ Այս պահին իրական խնդիրն այն է, որ Հայաստանի ավիափոխադրողները չեն կարողանում Թուրքիայի օդային տարածքով իրենց գործունեությունը ծավալել», - նշել է Սարգիս Խանդանյանը։
Այսօր ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուչօղլուն ասել էր, որ Թուրքիան հայկական օդանավերի համար փակել է իր օդային տարածքը «Նեմեսիս» արձանը Երևանում տեղադրելու պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
«Նրա մայրը հայ է․․նրա տատիկն էլ է հայ»․ Էրդողանն ու նրա գլխավոր մրցակիցը մեղադրում են իրար
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ըստ վերջին հարցումների, թափ է հավաքում Թուրքիայում նախընտրական մրցավազքում։...
Պուտինը Կրեմլի վրա հարձակման հետևանքով չի տուժել
Կրեմլի նստավայրի վրա Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել, հայտնում է Կրե...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թուրքիայի տարածքով ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի մասին
ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու...
Վաշինգտոնում շարունակվում են հայ-ադրբեջանական քննարկումները
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր ևս շարունակվում են։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսն...