Հասարակություն

Պերուում 13 հազար դոլարի կոշիկ են գողացել, սակայն բոլորը՝ աջ ոտքի

Mariam Z.
Պերուում 13 հազար դոլարի կոշիկ են գողացել, սակայն բոլորը՝ աջ ոտքի

Պերուի Ուանկայո քաղաքում երեք մարդ ներխուժել է խանութ և այնտեղից գողացել ավելի քան 200 սպորտային կոշիկ, սակայն բոլորը՝ աջ ոտքի: Այս մասին հաղորդում է BBC-ին:

 

Խանութի տիրոջ գնահատմամբ՝ գողոնի արժեքը կազմել է ավելի քան 13 հազար դոլար՝ չնայած գողերը չեն կարող դրանք վաճառել:

 

Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են գողության պահը: Չարագործները կեսգիշերին կոտրել են խանութի կողպեքը և եռանիվ հեծանիվի օգնությամբ տարել կոշիկների տուփերը:

 

«Մենք դեպքի վայրում հավաքել ենք փաստերը: Այս գողության հետ կապված արտասովոր է այն, որ գողացվել են միայն աջ ոտքի կոշիկներ: Տեսաձայնագրության և մատնահետքերի օգնությամբ մենք կկարողանանք գտնել այս անձանց», - մեջբերում է BBC-ն տեղի ոստիկանապետ Էդուան Դիասի խոսքերը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250