«Մեր նպատակն է երաշխավորել Հայաստանի, հայերի իրավունքները»․ Չեխիայի վարչապետ
«Չեխիան կարող է աջակցել և կաջակցի խաղաղության նախաձեռնություններին և այն ջանքերին, որոնք տարածաշրջանում կայունություն կբերեն», - հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը հիմնարար նշանակություն ունի. «Այստեղ Պրահայում քայլ արվել է։ Դա պատմական հանգրվան կարելի է համարել երկու երկրների հարաբերություններում»։
Ըստ նրա՝ իրավիճակին չէր նպաստի, եթե ինքը գնահատեր, թե «ով ինչն է խախտում»։ Ֆիալայի խոսքով՝ իրենց նպատակն է հասնել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության. «Սա նշանակում է երաշխավորել Հայաստանի, հայերի իրավունքները»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի և Բլինքենի հանդիպումը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Հա...
Հայտնի է, թե երբ կսկսվի բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ նախատեսված են Երեւանի ժ...