Մինչդատավարական վարույթում արտահանձնում չի կարելի և չի լինի. դատախազը՝ ադրբեջանցի զինծառայողների մասին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում անդրադարձել է ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորականների քրեական գործին։

 

 Ըստ նրա` երկու անձանցից մեկի վերաբերյալ վարույթն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան, իսկ մյուսի մասով քննությունը շարունակվում է: 

 

Դատախազը տեղեկացրել է, որ նա մեղադրվում է ծանրացնող հանգամանքներում կատարած սպանության համար, մեղսագրվել են նաև զենքի մաքսանենգության, ապօրինի սահմանահատման, ՀՀ-ում զենք կրելու վերաբերյալ հոդվածներ.

 

 «Այս պահին մինչդատավարական վարույթում արտահանձնում չի կարելի և չի լինի: Արտահանձնումները լինում են միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում:

Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով: Եթե միայն Ադրբեջանն է հետաքրքրում, ասեմ ձեզ՝ դա 1998 թվականի Մոսկվայի կոնվենցիան է և Ստրասբուրգի կոնվենցիան»,- ասել է դատախազը։

Քաղաքականություն