
Ընդդիմադիր բլոգեր Միքայել Բադալյանը մեղավոր է ճանաչվել

Երևանյան դատարանը դատապարտել է ընդդիմադիր ակտիվիստ և բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանին՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեղադրանքով։ Այս մասին Բադալյանը հայտնել է իր թելեգրամյան ալիքում։
«Սկզբունքորեն, հավանաբար, հիմարություն էր այլ բան սպասելը»,- ասել է նա:
Ակտիվիստի խոսքով՝ հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 16-ին, որին դատավորը դատավճիռ կկայացնի և կորոշի պատիժը։ Միկա Բադալյանը կալանավորվել էր 2022 թվականի ապրիլի 22-ին՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեղադրանքով։
Հայաստանի Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նա իր էջում կեղծ հաղորդագրություն էր տեղադրել այն մասին, որ հնարավոր են ահաբեկչություններ Երևանում և ՀՀ մարզերում՝ արտակարգ իրավիճակ ստեղծելու նպատակով։ Հուլիսի 25-ին Բադալյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվան շարունակելու է հետևել Միքայել Բադալյանի ճակատագրին։