Վրաստանի ՊՆ-ն չի մասնակցի «Defender-23» զորավարժություններին
Վրացական կողմն այս տարի չի մասնակցի «Defender-23» բազմազգ զորավարժություններին,։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
«Ելնելով պաշտպանության ուժերի նպատակներից և խնդիրներից` մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ ակտիվ շփման միջոցով որոշվել է ավելի շատ ջանք և ռեսուրս ուղղել այնպիսի միջազգային և ազգային զորավարժություններին, որոնք ծառայում են նշված նպատակներին, այդ թվում՝ մարտական պատրաստվածության բարձրացմանը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների հետ օպերատիվ համատեղելիության ավելացմանը, փորձի փոխանակմանը և մասնագիտական հմտությունների կատարելագործմանը»,- հայտարարել են Վրաստանի ՊՆ-ում:
Նախարարությունում նշել են, որ ամեն տարի անցկացվում են Վրաստանի և ԱՄՆ-ի համատեղ լայնածավալ բազմազգ զորավարժություններ, ինչպիսիք են «Noble Partner»-ը և «Agile Spirit»-ը։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Լենցովը
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդ...
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...
Տեղի մատույցներում հայ սահմանապահի գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ ԱԱԾ
ԱԱԾ-ն հերքում է տարածել համացանցում ավելի վաղ տարածված տեղեկության վերաբերյալ, համաձայն որի՝ ինժեներական աշխատանքներ կատ...
Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է․ փաստաբան
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրել է ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժ...